Լրահոս

02.08.2023 10:42


Անսթափ քաղաքացին կրակոցներ է արձակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Անսթափ քաղաքացին կրակոցներ է արձակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս անսթափ վիճակում իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

Հասարակական կարգը կոպիտ խախտած քաղաքացին բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը