Աշխարհ

02.08.2023 11:09


Խոշոր հրդեհ թուրքական Բուրսայում, 10 գործարան է այրվում

Խոշոր հրդեհ թուրքական Բուրսայում, 10 գործարան է այրվում

Թուրքիայի Բուրսա նահանգում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, կրակը տարածվել է 10 ֆաբրիկայի վրա, հրդեհաշջման աշխատանքներ են տարվում գետնից և օդից։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Ինեգել քաղաքի արդյունաբերական գոտու տեքստիլ գործարանում։ Շուտով կրակը տարածվել է հարակից գործարանների շենքի վրա։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է չորս ուղղաթիռ և երկու ինքնաթիռ, 110 հրշեջ հաշվարկ և 200 աշխատակից: Չորս մարդ հոսպիտալացվել է գազերից թունավորվելու պատճառով։

Այսօր առավոտյան Բուրսայի քաղաքապետը հայտնել է, որ արդյունաբերական գոտում կրակի առաջխաղացումը հաջողվել է կանգնեցնել, կրակը հսկողության տակ է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը