Աշխարհ

02.08.2023 14:58


Թուրք սակրավորները ոչնչացրել են Ստամբուլի մերձակայքում ծովում հայտնաբերված հրետանային արկերը

Թուրք սակրավորները ոչնչացրել են Ստամբուլի մերձակայքում ծովում հայտնաբերված հրետանային արկերը

Թուրքիայի ռազմածովային ուժերի սակրավորներն ավարտել են Ստամբուլի մերձակայքում սևծովյան Շիլե բնակավայրի լողափնյա գոտու ստուգումը, որի մոտ անցած շաբաթվա վերջին հայտնաբերվել է մոտ 30 հրետանային արկ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, ռազմամթերքը ոչնչացվել է։

Հուլիսի 31-ից Շիլեի լողափերը փակ են, սակրավորները զննել են ափը և այն շրջանը, որտեղ հայտնաբերվել են արկերը, լողափի գոտու մոտ գտնվող տների բնակիչների անվտանգության համար նրանց տարհանել են։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։

Շիլեի դատախազի կարգադրությամբ ութ ռազմամթերք հենց նույն օրը տարվել է տեղի զորամաս, մնացածը սակրավորները ոչնչացրել են օգոստոսի 2-ին՝ դրա համար օգտագործելով ավելի քան 30 կգ պայթանյութ։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Հետաքննության տվյալներով՝ դրանք հնացած հրետանային ռազմամթերք են և ոչ մի առնչություն չունեն Սև ծովում ուկրաինական լողացող ականների հետ։ Թուրքիայի ռազմածովային ուժերը բազմիցս նման ականներ են ոչնչացրել երկրի ափերի մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը