Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում, գրում է «Հետքը»:
Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը:
Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց:
Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:
Վահե Մակունցը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիլիթ Մակունցի եղբայրն է: 2018-2019թթ.-ին Լիլիթ Մակունցը մշակույթի նախարար էր, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2021թ. օգոստոսին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ 4 տարի ժամկետով:
Այդ ժամանակահատվածում Վահե Մակունցը ևս պետական պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, 2021թ. օգոստոսին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական: Քանի որ Ս. Պապիկյանը նույն տարվա նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար, Վահե Մակունցը կարճ ժամանակ աշխատել է փոխվարչապետ, այժմ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի օգնական: Այդ պաշտոնից ազատվել է 2021թ. դեպտեմբերի 10-ին: Դրանից հետո Վ. Մակունցը տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ զբաղեցնելով նախարար Պապիկյանի օգնականի պաշտոնը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վահե Մակունցն աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Դուրս գալուց հետո՝ 2023թ. հունվարին, արդեն երկու ընկերության մասնակից է դարձել ու հետագայում ընդլայնել բիզնեսը:
Վ. Մակունցի կենսագրական տվյալների համաձայն՝ հարուստ աշխատանքային փորձ չունի: 2011-2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում, որպես վարկային մասնագետ, իսկ 2012-2015թթ՝ «Մխիթար Գոշ» համալսարանում, որպես դասախոս: 2021թ.-ին Վահե Մակունցը հայտնվել է Կառավարության աշխատակազմում:
Վահե Մակունցից հետաքրքրվել ենք, թե ինչ գործունեություն է ծավալել 2015-2021թթ.-ին, որի մասին հիշատակում չկա կենսագրականում։ Ի պատասխան՝ նա գրավոր հայտնել է, որ 2015թ.-ից բնակության նպատակով տեղափոխվել է արտերկիր և զբաղվել է բիզնես գործունեությամբ՝ շինարարության ոլորտում: Հիմնական ուղղությունը եղել է շինարարական նյութերի արդյունահանումը, տեղափոխումը և վաճառքը: 2020թ.-ին վերադարձել է Հայաստան և հիմնել ջերմոցային տնտեսություն Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Այդ նպատակով 2021թ.-ին կատարել է մոտ 150 մլն դրամի ծախս:
Վահե Մակունցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2021-2022թթ.-ին ներկայացրել է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Արդեն նախկին պետական պաշտոնյան հայտարարագրել է որոշ կապիտալ: Մասնավորապես, 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Մրգաշեն գյուղում հողամասը և արտադրական նշանակության շինությունը Վ. Մակունցը գնել է 2020թ.-ին: Թե ինչ գնով է ձեռք բերել, մեզ տված գրավոր պարզաբանման մեջ չի նշել, միայն հայտնել է, որ «ձեռք եմ բերել մասնավոր անձից՝ սեփական միջոցներով»:
Ըստ հայտարարագրի՝ Մակունցը բավականին թանկ գնով 2022թ.-ին օտարել է իրեն պատկանող 2007թ. արտադրության «HOWO», 2008թ. արտադրության «RANGE ROVER» և 2011թ. արտադրության «INFINITI» մակնիշի ավտոմեքենաները՝ ընդհանուր 83 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Փոխարենը գնել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա՝ 64 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:
Ավտոմեքենաները վաճառել է իջևանցի Արարատ Հովհաննիսյանին: Վերջինիս Վ. Մակունցը նաև 50 հազ. ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:
Վահե Մակունցի պարզաբանմամբ՝ նշված ավտոմեքենաները ձեռք էր բերել բիզնես գործունեության նպատակով: Իսկ Արարատ Հովհաննիսյանն իր գործընկերներից է եղել, ում տրամադրել է փոխառությունը՝ վերջինիս անձնական նպատակների համար:
Հայտարարագրի համաձայն՝ Վահե Մակունցը 2022թ. ստացել է 38 մլն 464 հազ. դրամ եկամուտ, որից 34 մլն 282 հազար դրամը «այլ եկամուտ», իսկ մնացած 4 մլն 236 հազարը՝ Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձը:
Մակունցը փոխանցում է, որ «այլ եկամուտը» Մրգաշեն գյուղում հիմնած ջերմոցային տնտեսությունից է ստացել, որտեղ ծաղիկ են աճեցնում և վաճառում:
Վահե Մակունցին հարցրել էինք՝ ինչո՞ւ է որոշել զբաղվել բիզնես գործունեությամբ, այն էլ՝ ավազի, խճի արդյունահանմամբ ու վաճառքով։ Նա նշել է, թե գործունեության ոլորտի ընտրությունը կապված է այն աշխատանքի հետ, որով տարիներ շարունակ զբաղվել է:
Իսկ թե ինչու է որոշել ձեռք բերել արդեն ստեղծված ընկերություններում բաժնեմասեր, այլ ոչ ստեղծել նորերը, Վ. Մակունցը պատասխանում է, թե «այդպես եմ նպատակահարմար համարել»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Մակունցի քույրը գործող իշխանության քաղաքական թիմի անդամ է, ու ինքն էլ է 2018 թ. իշխանափոխությունից հետո զբաղեցրել պետական պաշտոններ, հարցրել էինք՝ արդյոք այդ կապերը չե՞ն օգտագործվել արտոնյալ պայմաններով բիզնես գործունեություն ծավալելու համար, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում:
«Ոչ, չեմ օգտագործել: Ընդհակառակը՝ Ձեր նշած հանգամանքն ինձ համար կաշկանդող է եղել, այլ ոչ արտոնություն ընձեռող»,- պատասխանել է Վ. Մակունցը՝ հավելելով, որ չորս ընկերությունում բաժնեմասերը ձեռք է բերել փոխառու և վարկային միջոցների ներգրավմամբ, ինչպես նաև՝ սեփական միջոցների հաշվին:
Նշենք, որ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Վ. Մակունցի վարկերի մնացորդը կազմել է 66 մլն 614 մլն դրամ:
Մակունցի մասնակցությամբ ընկերությունները
«Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն 2022թ. մայիսի 4-ին հիմնադրել է Հարություն Ոսկանյանը: Նա Գորիսի նախկին համայնքապետ Նելսոն Ոսկանյանի որդին է:
Ոսկանյանները բիզնես ոլորտում նոր չեն: «Հետք»-ն անդրադարձել է Հարություն Ոսկանյանի ծնողներին ու մորեղբորը պատկանող, ճանապարհաշինության մեջ մասնագիտացած «Ոսմար» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նույնիսկ առանց մրցույթի մասնակցել է պետական գնումներին և խոշոր գումարներով աշխատանքներ կատարել:
Նելսոն Ոսկանյանը, Անահիտ և Արթուր Մարտիրոսյանները «Ոսմար» ՍՊԸ-ից դուրս են եկել 2022թ. մայիսի 24-ին: Ընկերության միակ սեփականատերը դարձել է Վայոց ձորի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Եղեգիս համայնքի ավագանու անդամ ընտրված Արտուշ Հակոբյանի որդին՝ Գարիկ Հակոբյանը:
Հարություն Ոսկանյանը «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ում փայատեր չէ 2022թ. դեկտեմբերի 5-ից: Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Վահե Մակունցին՝ 56.6%, իսկ 43.4%-ը՝ Տիգրան Սեդրակյանին:
Վահե Մակունցն ընկերության մասնակից է դարձել 2023թ. ապրիլի 28-ին, իսկ Տիգրան Սեդրակյանը դրանից ամիսներ առաջ՝ 2022թ. դեկտեմբերի 5-ին:
«Իկս Մայնինգ» ընկերության մասնակիցներից Տիգրան Սեդրակյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի հայրն է: Սեդրակյանները խնամիական կապ ունեն նախկին զինդատախազ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ջհանգիրյանի դուստրը Կարեն Սեդրակյանի կինն է:
«Իկս Մայնինգ» ընկերությունն իրականացնում է ավազակոպճային խառնուրդի արդյունահանման գործունեություն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ գյուղում:
«Արգավանդ II» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ ընկերության սեփականատերը Հարություն Ոսկանյանն էր:
«Իկս Մայնինգ» ընկերությունն ավազի արդյունահանման թույլտվություն ստացել է 2023թ. մայիսի 29-ին՝ 20 տարի ժամկետով:
Տանձուտ և Արգավանդ բնակավայրերի վարչական տարածքում գտնվող Արգավանդի ավազակոպճային հանքավայրը, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության, զբաղեցնում է 91.4 հա:
Սակայն, չսպասելով թույլտվություններին՝ ընկերությունն ավազի ապօրինի հանման աշխատանքներ է կատարել:
Մասնավորապես՝ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը 2023թ. հունվարի 16-ին կազմել է արձանագրություն, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ հունվարի 5-ին և 6-ին կատարվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ապրիլի 17-ին ընկերության տնօրեն Արա Արամյանը Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 380 հազ. դրամի չափով:
Մինչդեռ ընկերության տնօրեն Արա Արամյանն ասում է, որ իր նկատմամբ որևէ վարչական վարույթ չի իրականացվել:
«Ընկերության տնօրենը հունվար ամսին հանդիսացել է Արման Այվազյանը, վարչական
վարույթ իրականացվել է նախկին տնօրենի նկատմամբ: 01.03.2023թ. ընկերության տնօրեն հանդիսանում եմ ես եւ իմ անունով որեւէ վարչական վարույթ չի իրականացվել»,- նշում է Արա Արամյանը:
Մեծամոր համայնքի աշխատակիցները 2023թ. մայիսի 17-ին ևս արձանագրություն են կազմել, որ առանց համապատասխան թույլտվության նույն տարածքում իրականացվում են հողային աշխատանքներ, իսկ լճի ափին իրականացվում են ավազակոպճային խառնուրդի մաքրման աշխատանքներ: Հարուցված վարույթը հուլիսի 10-ին կարճվել է:
Ըստ որոշման՝ համայնքապետարանի աշխատակիցները պարզել են, որ իրավախախտման կատարման օրը ընկերությունը դադարեցրել է աշխատանքները՝ վերացնելով իրավախախտման հետևանքները և հողատարածքը բերելով նախկին տեսքի:
Կարճման որոշումն ուշագրավ է այնքանով, որ վարույթը կարճվել է այն ժամանակ, երբ Վահե Մակունցն արդեն ընկերության մասնակից էր (ապրիլի 28-ից):
Հուլիսի 3-ին եղել ենք «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Արգավանդ գյուղում ավազի արդյունահանման տարածքում: Արտադրամասի պետ ներկայացած տղամարդը մեզ տեղում պատմում էր, որ Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց մոտ եղել են այն ժամանակ, երբ արդեն շահագործման թույլտվություն են ունեցել, այսինքն՝ մայիսի 29-ից հետո:
Ըստ նրա՝ համայնքապետարանի աշխատակցին ասել է, որ վերջինիս այլևս տարածք չի թողնելու, «դաժը, եթե պետք է, որ գա՝ չի գալու»: Տեղամասի պետ ներկայացածը խորհուրդ է տվել համայնքապետարանի աշխատակցին նայել, թե ինչ է կատարվում տարածքում, բայց չգրանցել, քանի որ «գրածը կմնա վրեն»:
Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կազմած արձանագրության պատճենը «Հետքը» վերցրել է այն կազմելուց օրեր անց՝ համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնից: Այդ ժամանակ մեզ չեն ասել խախտման վերացման մասին:
Բացի դրանից՝ համայնքապետարանի կարճման որոշումից պարզ է դառնում, որ վարույթը հարուցվել է մայիսի 23-ին, այսինքն՝ արձանագրությունը կազմելուց 6 օր հետո: Եթե Մեծամորի համայնքապետն այդ 6 օրերի ընթացքում պարզած լիներ խախտումը վերացված լինելու մասին, վարույթ չէր հարուցի՝ գիտակցելով, որ այն կարճվելու է: Իսկ եթե վարույթ հարուցելուց հետո է պարզել, ապա հարց է առաջանում, թե ինչի հիման վրա է որոշել, որ իրավախախտումը նույն օրը վերացվել է: Կարճման որոշման մեջ նշված չէ, թե համայնքապետարանի աշխատակիցները երբ են կրկնակի այց կատարել իրավախախտման վայր:
Արձանագրության մեջ հստակ նկարագրված է իրավախախտումը: ««X Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից կատարվում են հողային աշխատանքներ «КАМАЗ» բեռնատարների և ամբարձիչի միջոցով, իսկ էքսկավատորի տրակտորի միջոցով կատարվում են լճի ափից ավազի մաքրման աշխատանքներ»,- նշված է մայիսի 17-ին կազմված արձանագրության մեջ:
Այս ամենից կարող ենք ենթադրել, որ նույն օրը իրավախախտումը վերացնելու և նախկին տեսքի բերելու` համայնքապետարանի պատճառաբանությունը մտացածին է: Ավելին, դժվար է պատկերացնել, թե ընկերությունն ինչպես է հողատարածքը բերել նախկին տեսքի. ավազը հետ է լցրել լճի մե՞ջ: Ընդունենք, հանած ավազը լցրել են լճի մեջ, ո՞վ է տեսել այդ ամենը, և ինչպե՞ս է արձանագրվել: Թե՞ համայնքապետարանի աշխատակիցները հիմնվել են ընկերության աշխատակիցների բանավոր խոսքերի վրա և վարույթը կարճելու հիմքեր ստեղծել:
Մեծամորի համայնքապետարանում գուցե այդ ժամանակ են տեղեկացել, թե ով է ընկերության նոր համասեփականատերը և որոշել են վարույթը կարճել, որպեսզի, ինչպես իրենց են խորհուրդ տվել՝ գրածը «չմնա իրենց վրա»:
Նշենք, որ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչը ենթադրում է քաղաքական փոխկապվածություն:
«Իկս Մայնինգ» ընկերության տնօրեն Արա Արամյանից հետաքրքրվել ենք՝ արդյոք վարույթի կարճումը պայմանավորված չէ՞ Վահե Մակունցի անձով։ Ի պատասխան՝ նա հայտնել է, որ «համապատասխան հիմքերը գտնվում են վարչական վարույթը իրականացնող լիազոր մարմնում»:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ևս հետաքրքրվել էինք՝ արդյոք ուսումնասիրություններ իրականացրել է «Իկս Մայնինգ» ընկերության վերաբերյալ, և ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր բացահայտվե՞լ են, թե՞ ոչ:
Ըստ Տեսչության՝ ավազի ապօրինի արդյունահանման դեպք չեն բացահայտել: Սակայն Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները 2023թ. մարտի 28-ին իրականացրել են դիտարկում «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պահանջների վերաբերյալ։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերությունում առկա խորքային հորերը չունեն ջրօգտագործման համապատասխան թույլտվություն։
Տեսչությունը «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող լվացման կետում խորքային հորերի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշումներ է կայացրել։
Վահե Մակունցն ու Տիգրան Սեդրակյանը համապատասխանաբար 56.6% և 43.4% բաժնեմասերով նաև «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են:
Այս ընկերությունը 2022թ. մայիսի 5-ին հիմնադրվել է առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի քույրը՝ Գայանե Դումանյանը: Վերջինս 2023թ. ապրիլի 19-ին դուրս է եկել ընկերությունից, նույն օրը մասնակիցներ են դարձել Վահե Մակունցն ու Տիգրան Սեդրակյանը:
«Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենը 2023թ. մայիսից կրկին Արա Արամյանն է: Վերջինիս փոխանցմամբ՝ բաժնետերերի փոփոխությունը բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա է եղել:
Նշենք, որ նախկին նախարարի քույրը նոր չէ ավազի բիզնեսում: Գայանե Դումանյանին ու ամուսնու բարեկամներին է պատկանում «Գ.Ա.Վ. ավազ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է 2010թ.-ին՝ Գ. Դումանյանի ամուսնու կողմից: 2015թ.-ից ընկերության բաժնեմասերի 33%-ը տնօրինում է Գայանե Դումանյանը:
«Գ.Ա.Վ. ավազ» ՍՊԸ-ն 2019թ.-ից հարկադիր սնանկության գործընթացի մեջ է: Նա Պետական եկամուտների կոմիտեում ունի ավելի քան 36 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություններ:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գայանե Դումանյանից և նրա որդուց: Փոխանցեցին, որ Գ. Դումանյանը Հայաստանում չէ: Սոցիալական ցանցերով նրանց ուղղված մեր նամակները մնացին անարձագանք:
Հաջորդ ընկերությունը, որտեղ Վահե Մակունցը համասեփականատեր է, «Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը հիմնադրվել է 2022թ. ապրիլի 28-ին: Սկզբնապես ընկերության սեփականատերերն են եղել Ռուսաստանի քաղաքացի Լեոնիդ Եղիազարյանը, 2004թ. հունվարին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Կարեն Սարգսյանը և արդեն նախորդ ընկերություններից հայտնի Տիգրան Սեդրակյանը: 2023թ. հունվարի 30-ին Վահե Մակունցը դարձել է ընկերության չորրորդ մասնակիցը:
Այժմ ընկերության 35%-ը պատկանում է Լեոնիդ Եղիազարյանին, 25-ական տոկոսը՝ Վահե Մակունցին, Տիգրան Սեդրակյանին, 15%-ը` Կարեն Սարգսյանին:
Լեոնիդ Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ, անշարժ գույքի առուվաճառքով, շահագործում հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, զբաղվում ապահովագրական գործունեությամբ և այլն:
«Վոլֆ Մայնինգ» ընկերությունն Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղում ունի 1 հա հողատարածք: Համայնքապետ Ղազար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ընկերության սեփականության իրավունքը ծագել է 2022թ. մայիսին՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա:
Արաքս համայնքի ավագանին 2023թ. մայիսի 13-ին որոշել է ընկերությանը պատկանող 1 հա գյուղատնտեսական հողատարածքի կատեգորիան փոխել արդյունաբերականի, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության:
Ընկերությունն առայժմ հանքարդյունահանման կամ ուսումնասիրության թույլտվություն չունի: Սակայն, հաշվի առնելով հողի նպատակային նշանակության փոփոխությունը՝ չի բացառվում, որ առաջիկայում ստանա նման թույլտվություն:
Արա Արամյանն ասում է, որ «Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն իրականացնում է առևտրային գործունեություն: Հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Վոլֆ Մայնինգը» զբաղվում է ցեմենտի, ավազի, գաջի և խճի մեծածախ առևտրով:
«Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն ևս ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություն է: Հիմնադրվել է 2019թ. օգոստոսին Լուսինե Վարդանյանի կողմից: Վերջինիս ամուսինը՝ Գուրգեն Հակոբյանը, 2021-2022թ. եղել է ընկերության տնօրենը: Հակոբյանը 2019թ. նոյեմբերին հիմնել է «Ընդերքօգտագործողների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունը, որն էլ ղեկավարում է մինչ օրս:
Գ. Հակոբյանին է պատկանում նաև 2018թ. հիմնադրված «Իքսիգրեկզեթ Գոլդ» ՍՊԸ-ն: Ըստ հարկային մարմնի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության՝ ընկերությունն իրականացնում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն:
Լուսինե Վարդանյանը «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ից դուրս է եկել 2022թ. ապրիլի 8-ին: Նույն օրը ընկերության միակ սեփականատերը դարձել է Մարգարիտա Օհանովան և այդ կարգավիճակում մնացել ընդամենը 5 oր: Դրանից հետո, ինչպես նախորդ դեպքում, Վահե Մակունցն ու իր գործընկերները նույն բաժնեմասերով իրար մեջ կիսել են ընկերությունը:
2022թ. ապրիլի 13-ին «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ի մասնակիցներ են դարձել Տիգրան Սեդրակյանը (25%), Լեոնիդ Եղիազարյանը (35%), Կարեն Սարգսյանը (15%), իսկ 2023թ. հունվարի 30-ից՝ Վահե Մակունցը (25%):
Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը 2022թ. սեպտեմբերին դրական եզրակացություն է տվել Արմավիրի մարզի Արաքս համայնքում 0.71337 հա գյուղնշանակության հողի կատեգորիան փոխելու արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության:
Պարզվել է, որ այդ հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով սահմանափակված տարածքը ծանրաբեռնված է ավազի արդյունահանման տեղամասերով, որտեղ 2022 թ. հունվարից ընդերքօգտագործման թույլտվություն ունի «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն:
Այդ թույլտվությունը 2014թ.-ին 50 տարի ժամկետով ստացել է «Արխիտրավ» ՍՊԸ-ն, իսկ հետագայում փոխանցել է «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ին: Վերջինս 10,3 հա տարածքում իրականացնում է Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գայի ավազակոպճային խառնուրդի արդյունահանում:
Վահե Մակունցն ասում է, որ «Վոլֆ Մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ներում ինքն արդեն սեփականատեր չէ, դրանք բաժնետերերի որոշմամբ վաճառվել են: Սակայն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն՝ 2023թ. հուլիսի 27-ի դրությամբ, Մակունցը շարունակում է մասնակցություն ունենալ չորս ընկերությունում էլ:
«Սանդինգ Մայնինգ»-ի հողերում ավազ է արդյունահանում «Իկս Մայնինգ»-ը
«Իկս Մայնինգ» ընկերությունը ավազի արդյունահանում իրականացնում է «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ գրանցված հողատարածքների վրա:
Հուլիսի 3-ին մեր այցելության ժամանակ ընկերությունն ավազ էր արդյունահանում Արգավանդ համայնքի ջրային տարածքում, որի ենթավարձակալության իրավունքը գրանցված է «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ:
Նշված ընկերությունների տնօրեն Արա Արամյանի փոխանցմամբ՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն և «Սանդինգ Մայնինգի» ՍՊԸ-ն իրականացնում են համատեղ գործունեություն՝ ըստ համատեղ գործունեության պայմանագրի:
Մոտ 19 հա ջրային հողատեսքով տարածքը վարձակալել է Գոռ Թովմասյանը: Վերջինիս մահից հետո՝ 2022թ. հունիսի 28-ին, վարձակալության իրավունքը գրանցվել է նրա կնոջ՝ Գայանե Դումանյանի անունով: Հիշեցնենք, որ վերջինս «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերն է եղել: Ընկերությունից նրա դուրս գալու օրը՝ 2023թ. ապրիլի 19-ին, ընկերության բաժնեմասը համապատասխան տոկոսներով անցել է Վահե Մակունցին ու Տիգրան Սեդրակյանին:
«Սանդինգ Մայնինգ» ընկերության անվամբ նշված 19 հա հողատարածքների ենթավարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցվել է այս տարվա մարտի 6-ին: Ավազի արդյունահանման նպատակով օգտագործվող 19 հա հողատարածքի դիմաց, ըստ Մեծամորի համայնքապետարանի, ընկերությունը տարեկան վճարում է 2 մլն 354 հազ. դրամ վարձավճար:
«Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ Մեծամոր համայնքում այլ հողատարածքներ էլ են գրանցված: Բացի 19 հա ջրային հողատարածքը, որտեղից ավազ են արդյունահանում, Մեծամորի համայնքապետարանի փոխանցմամբ, «Սանդինգ Մայնինգ»-ը տնօրինում է ևս 24,5 հա հողատարածք, որից 5,6 հա-ը՝ ջրովի վարելահող:
24,5 հա հողատարածքը «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանում է սեփականության իրավունքով, որի համար տարեկան վճարում է ընդհանուր 67 հազ. 500 դրամ հարկ: Բացի 0,82 հա հողատարածքից, որը գտնվում է Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղում, մնացածն Արգավանդում է:
ՍՊԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերից 4 հա-ն առուվաճառքի պայմանագրով ձեռք բերվել Գայանե Դումանյանի ու որդու՝ Գևորգ Թովմասյանի մեկ այլ ընկերությունից՝ «Բագրևանդ» ՍՊԸ-ից, մնացած 20,5 հա հողերն ընկերությանը նվիրել են Գայանե Դումանյանը, որդին՝ Գևորգ Թովմասյանը, ու վերջինիս հորեղբայրը՝ Արտակ Թովմասյանը: Այդ գործարքները եղել են մինչև Գայանե Դումանյանի՝ ընկերությունից դուրս գալը:
Ավազի արդյունահանումից բացի, Վահե Մակունցն ու գործընկերները ցանկանում են նաև գյուղատնտեսությամբ զբաղվել: Մասնավորապես՝ «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասում առվույտ է ցանված: