Իտալիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հռոմի կայսր Ներոնի թատրոնը (լուսանկար)
Արդեն երկու տարի է` հնագետները պեղումներ են իրականացնում Հռոմում Պալացցո դելլա Ռովերեի մերձակայքում, և վերջապես հայտնաբերել են թատրոնը, որը հիշատակվել է մի քանի հին տեքստերում։ Գիտնականները կարծում են, որ այդ շինությունն է Հռոմի 5–րդ կայսր Ներոնի թատրոնը, Ներոնի, որի անունը չարի, այլասերվածության և դաժանության խորհրդանիշ է դարձել։
Այդ տեքստերից են գիտնականները ստացել հիմնական տեղեկությունը և պարզել, թե որտեղ կարող է գտնվել «արվեստի տաճարը», որը նկարագրվում էր որպես «շքեղության գագաթնակետ»։
Բացի այն, որ հնագետներին հաջողվել է ավերակներից վերականգնել թատրոնի տեսքը, հողի շերտերում բազմաթիվ վկայություններ են պահպանվել այդ վայրի հետագա պատմության վերաբերյալ։
Գտածոների մանրակրկիտ ուսումնասիրությունից և կատալոգում դրանք զետեղելուց հետո թատրոնի մնացորդները կրկին կթաղվեն. ստոգետնյա ջրերին մոտ լինելը այս պահին հուշարձանը պահպանելու միակ միջոցն է։

Հռոմում հնագետները հայտնաբերել են (ենթադրաբար) մ.թ. I դարում Ներոն կայսեր կողմից կառուցված թատրոնի մնացորդները։
Ներոնի թատրոնի գոյության մասին տեղեկություններ են պահպանվել ավագ Պլինիոսի, Սվետոնիուսի և Տակիտոսի հին տեքստերում։
Այդ տեքստերից են գիտնականները ստացել հիմնական տեղեկությունը և պարզել, թե որտեղ կարող է գտնվել «արվեստի տաճարը», որը նկարագրվում էր որպես «շքեղության գագաթնակետ»։
Հռոմի սուպերինտենդանտ Դանիելա Պորրոն ասել է, որ գտածոն բացառիկ կարևորություն ունի։
Ներքին բակում պեղումները սկսվել են 2020 թվականին վերականգնման աշխատանքների ժամանակ և բազմաթիվ անակնկալներ են մատուցել։
Բացի այն, որ հնագետներին հաջողվել է ավերակներից վերականգնել թատրոնի տեսքը, հողի շերտերում բազմաթիվ վկայություններ են պահպանվել այդ վայրի հետագա պատմության վերաբերյալ։
Հնագետները հայտնաբերել են լավ պահպանված ապակե սափորներ և գավաթներ, կերամիկական ծաղկամաններ, ինչպես նաև կրոնական պաշտամունքի առարկաներ։
Գտածոների մանրակրկիտ ուսումնասիրությունից և կատալոգում դրանք զետեղելուց հետո թատրոնի մնացորդները կրկին կթաղվեն. ստոգետնյա ջրերին մոտ լինելը այս պահին հուշարձանը պահպանելու միակ միջոցն է։
Աղբյուրը՝ armeniasputnik.am