Լրահոս

03.08.2023 07:45


Յաղդան գյուղի մոտակայքում «UAZ»-ն ու «VAZ»-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը․ տուժածների թվում կան երեխաներ

Յաղդան գյուղի մոտակայքում «UAZ»-ն ու «VAZ»-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը․ տուժածների թվում կան երեխաներ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Յաղդան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1961 թ․) և «VAZ» (վարորդ՝ Վ․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և համապատասխանաբար մոտ 10 և 1․5 մետր սահել դեպի ձորը և կողաշրջվել։

Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Չ․-ին (ծնված 1969 թ․), Ս․ Ջ․-ին (ծնված 1965 թ․), Ք․ Մ․-ին (ծնված 1997 թ․), Ա․ Ջ․-ին (ծնված 2022 թ․), Ա․ Ջ․-ին (ծնված 2020 թ․) և Ս․ Ջ․-ին (ծնված 2016 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին. տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը