Լրահոս

03.08.2023 11:40


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձին բերված սառնարանում 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձին բերված սառնարանում 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվել

Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, 1 wi-fi սարք և 8 զույգ ականջակալ:

Քաղաքացի Ն. Դ.-ն բանավոր հայտարարել է, որ արգելված իրերով սառնարանը բերել է հիմնարկ կալանավորված անձ Ա. Ս.-ին փոխանցելու նպատակով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը