Լրահոս

03.08.2023 13:38


Գեղարքունիքի մարզում ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա

Գեղարքունիքի մարզում ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, բախման հետևանքով ձիավարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանից սանավիացիա են հրավիրել Վարդենիս, որպեսզի երեխային տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը