Քաղաքական

03.08.2023 14:45


Արցախն այսօր փրկում է մեր անունն ու պատիվը․ մահացող երեխաներն են փրկում․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Արցախն այսօր փրկում է մեր անունն ու պատիվը․ մահացող երեխաներն են փրկում․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

«Մեր կյանքն այսօր ԱՆՈւՆԻ, ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅԱՆ պայքար է։

Այդ մեծագույն արժեքների կորստյան առջև կանգնելու մասին է՝ ԱՆՈւՆ և ՊԱՏԻՎ։

Աստված մարդուն պատվով և անունով է ստեղծել, դրա համար էլ շիրիմներին ինչքան հնարավոր է մեծ տառերով գրում են անունները, որ գոնե այդպես փորձեն այդ անունը ինչ-որ ձևով կյանքի կոչել՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդն ապրել։

Եվ պատիվ։ Դարձյալ գալիս եմ շիրիմներին․ հազար ու մի ձևով փորձում են այդ անունը ներկայացնել մարդկանց՝ անկախ նրանից, թե որքան պատվով է այդ մարդն ապրել։

Աստված անուն է տվել մարդուն, որպես «մարդ» կոչում և պատիվ է տվել՝ Իր պատվով, Իր նմանությամբ է ստեղծել։

Այս 2-ն են, որ մարդուն ՄԱՐԴ են դարձնում։

Այսօր մեր կռիվը միայն ֆիզիկական, շոշափելի հողի կռիվ չէ, այլ ՀՈԳՈւ կռիվ է, ՊԱՏՎԻ կռիվ է, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅԱՆ կռիվ է, արդարությամբ և իրավունքով ապրելու կռիվ է, սերունդներին ժառանգություն թողնելու կռիվ է։ 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, գույնզգույն ու երփներանգ հագուստներով զարդարեք, վերջանալու են այդ բոլորը։

Մնալու է անունը և պատիվը՝ ինչպես ապրեցիր, ինչ գործեցիր, ինչ անուն վաստակեցիր և ինչ պատվով՝ կոչումիդ համաձայն։

Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում ՓՐԿՈւՄ են հայ ժողովրդի անունը և պատիվը։ Փրկում են բառիս բուն իմաստով, այդ մահացող երեխաներն են փրկում»։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Այս խորագրի վերջին նյութերը