Կարծիք

03.08.2023 19:45


Ամեն քայլափոխի ավինյանական քաղաքապետարանի աշխատակիցները շեշտում են, որ Երևանը Էրիվան է դառնալու իրենցով (տեսանյութ)

Ամեն քայլափոխի ավինյանական քաղաքապետարանի աշխատակիցները շեշտում են, որ Երևանը Էրիվան է դառնալու իրենցով (տեսանյութ)

Երևանի քաղաքային «թավշե ու հեղափոխական իշխանությունը» զրկեց երևանցիներին աշխատելու հնարավորությունից՝ ամեն հնարավոր ձևով։ Հիմա էլ փողոցային առեւտրի դեմ բիրտ ու անողոք պայքար են սկսել` խեղճ ու կրակ, մի կտոր օրվա հացի գումար վաստակող տատիկների ապրանքը փողոցներում անմարդկային ու հայ երիտասարդին ոչ հարիր ձևով շպրտելով, ցփնելով ու վնաս պատճառելով պարտքով, խղճուկ կոպեկներով էստեղից էնտեղից գնած միրգ-բանջարեղենը։

Ինքս էլ դեմ եմ սննդի փողոցային առեւտրին, բայց երբ մարդկային ցինիկ բարբարոսությունը ներկայացվում է որպես փողոցային առեւտրի դեմ պայքար, սա անընդունելի է երևանցու համար։

Երևանյան կոլորիտ ու սիմվոլ են դարձել ծաղկավաճառ Կարաբալան, ջրավաճառ տղան, պատկերացնո՞ւմ եք՝ այն ժամանակ էլ երևանյան այնօրեական իշխանությունը ծերուկ Կարաբալայի ծաղիկները անողոքաբար կոտրեր ու շպրտեր փողոցներով մեկ, արգելեր կամ, ասենք, ջրավաճառ տղայի ջուրը ցփներ փողոցներում։

Ամեն քայլափոխի ավինյանական քաղաքապետարանի աշխատակիցները շեշտում են, որ Երևանը Էրիվան է դառնալու իրենցով, ու երևանյան կոլորիտը փորձ են անում վերացնելու։

Սա՞ է արդյոք քո երազած Երևանը, սիրելի՛ երևանցի...

Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ

3 օգոստոսի, 2023 թվական, Երևան

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը