Վաղը դեռ եղանակը զով կլինի. ընդհանրապես, օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Օդի ջերմաստիճանը կանխատեսվել է ընդամենը 1 աստիճան նորմայից բարձր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր հանրապետությունում ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով, վաղը չունենք ջերմաստիճանի բարձրացում, օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա օգոստոսի 6-8-ին, բայց ամեն դեպքում, նույնիսկ հանրապետության ամենատաք հատվածներում, որը Սյունիքի հովիտներն են, Արարատյան դաշտն է, Երևանը, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահի դրությամբ չի կանխատեսվում: բոլոր օրերին էլ հանրապետության առանձին շրջաններում, հատկապես երեկոյան և գիշերային ժամերին կունենանք ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Դրանք կկրեն երակային բնույթ»,-ընդգծեց նա:
Սուրենյանը հավելեց, որ այս զով եղանակը կտևի մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, օգոստոսի 6-ից սառը հոսանքները կնահանջեն հյուսիս, սակայն սաստիկ շոգեր չեն լինի:

Աղբյուրը՝ news.am