Եվրոպայից օրերս վերադարձած 25-ամյա տղան նետվել է Արմավիրի մարզի «Կարմիր կամրջից». նա հեռախոսում գրություն է թողել
Այսօր՝ օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիր «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։ Լյուդվիգ Հ․-ն վերջերս է վերադարձել Եվրոպայից։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։