Լրահոս

04.08.2023 18:55


Կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Ազատան), որի ընթացքում իրականացվել է նմուշառում պանիր «Տիլզիտեր» արտադրատեսակից (արտադրված 15.06.2023 թվականին, խմբաքանակի չափը 20 կգ.) և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Սահմանվել է ժամկետ:

Այս խորագրի վերջին նյութերը