Արտատարածքային «Զանգեզուրի միջանցք» բացելու ցանկացած փորձ պատերազմ է. Կարինե Գևորգյան (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ, արևելագետ Կարինե ԳևորգյանըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի դիրքորոշումը, Հայաստանի տարածքով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որի ստեղծմանը ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան:
«Դատելով իրանական այն ռեսուրսներից, որոնք ես վերլուծում եմ, այդ միջանցքն արտատարածքային կերպով բացելու ցանկացած փորձ պատերազմ է։ Ամեն ինչ բաց տեքստով է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական հայտարարությունն է»,-ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը ուժով բացելու փորձերը տարածաշրջանին սպառնում են պատերազմով։ «Պատերազմ, մարտական գործողություններ, դեռ չեմ կարող ասել, թե ինչ ինտենսիվությամբ, բայց մարտական գործողություններ կսկսվեն։ Տեսնենք, թե արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմը կհամարձակվի Իրանին ռազմական գործողությունների հրահրել»,-հավելել է փորձագետը։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին՝ դրա հետ կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Զանգեզուրի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և մոտ ժամանակներս պետք է ձեռք բերվի համապարփակ խաղաղության համաձայնություն»,-ասել Է Էրդողանը: Ավելի վաղ նա պնդել էր, որ Իրանը հանդիսանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր խոչընդոտը։
Արտատարածքային «Զանգեզուրի միջանցք» բացելու ցանկացած փորձ պատերազմ է. Կարինե Գևորգյան (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի դիրքորոշումը, Հայաստանի տարածքով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որի ստեղծմանը ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: