Թուրքիայում շոգի նոր ալիք է սկսվել. մի շարք նահանգներում ջերմաստիճանը +40–ից բարձր է
Շոգի նոր, արդեն չորրորդ ալիքն է սկսվել Թուրքիայում, 81-ից 20 նահանգներում օդի ջերմաստիճանը +40–ից բարձր է և ռեկորդային խոնավություն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է TRT–ն։
Նշվում է, որ երկրի 20 նահանգներում օդի ջերմաստիճանը գերազանցել է +40 աստիճանը։ Մասնավորապես, Մարդինի հարավ–արևելքում և Շիրնակում օդի ջերմաստիճանը հասել է համապատասխանաբար 45 և 44 աստիճան տաքության, Շանլիուրֆայում և Սիիրտում 43 աստիճան է գրանցվել։
Երկրի արևմուտքում 40-ից բարձր ջերմաստիճան է գրանցվել Թեքիրդաղ և Քըրքլարելի նահանգներում, Իզմիրում +42.5 աստիճան է։
Ստամբուլի և Անկարայի բնակիչների բախտն այս անգամ բերել է` օդի ջերմաստիճանը +33-+35 աստիճան է, բայց բարձր խոնավությամբ, ինչի պատճառով այն +36-+38 է զգացվում։
Քաղաքացիները փորձում են շոգից թաքնվել ստվերոտ այգիներում և սրճարաններում, ոմանք անձրևանոցով են շրջում։
Թուրքիայում օդի ջերմաստիճանն այս օրերին նորմայից բարձր է 4-8 աստիճանով։
Թուրքիայում շոգի նոր ալիք է սկսվել. մի շարք նահանգներում ջերմաստիճանը +40–ից բարձր է
Շոգի նոր, արդեն չորրորդ ալիքն է սկսվել Թուրքիայում, 81-ից 20 նահանգներում օդի ջերմաստիճանը +40–ից բարձր է և ռեկորդային խոնավություն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է TRT–ն։
Երկրի արևմուտքում 40-ից բարձր ջերմաստիճան է գրանցվել Թեքիրդաղ և Քըրքլարելի նահանգներում, Իզմիրում +42.5 աստիճան է։
Ստամբուլի և Անկարայի բնակիչների բախտն այս անգամ բերել է` օդի ջերմաստիճանը +33-+35 աստիճան է, բայց բարձր խոնավությամբ, ինչի պատճառով այն +36-+38 է զգացվում։
Քաղաքացիները փորձում են շոգից թաքնվել ստվերոտ այգիներում և սրճարաններում, ոմանք անձրևանոցով են շրջում։
Թուրքիայում օդի ջերմաստիճանն այս օրերին նորմայից բարձր է 4-8 աստիճանով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am