Աշխարհ

04.08.2023 21:40


Կինն ամուսնուն թունավորել է բանջարեղենային ապուրով

Կինն ամուսնուն թունավորել է բանջարեղենային ապուրով

Ավստրալուհի Ջուդիթ Էն Վենն իր ամուսնու բանջարեղենային ապուրին ավելացրել է 50 դեղահաբի մահացու չափաբաժին` կարծելով, որ դա «անտանելի և անելանելի իրավիճակի միակ լուծումն է»:

69-ամյա կինը, ով մեղավոր է ճանաչվել իր ամուսնու՝ Լենս Հիլթոն Վենի սպանության մեջ, ուրբաթ օրը դատապարտվել է ազատազրկման, հայտնում է The Guardian-ը։ Բայց նա կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել գրեթե երեք տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո:

Պարզվել է, որ կինը ֆիզիկապես և էմոցիոնալ բռնության էր ենթարկվում՝ խրոնիկ կերպով զրկված էր քնից և դառնում էր ավելի մեկուսացված ու հուսահատ: Նա դժվարությամբ է խնամել իր ամուսնուն, որի երկբևեռ խանգարումը և մանիակալ-դեպրեսիվ խանգարումը զգալիորեն վատթարացել էին վերջին 18 ամիսների ընթացքում՝ նրան դարձնելով ավելի դյուրագրգիռ և ագրեսիվ:

2020 թվականի օգոստոսի 12-ին Լենս Վեննը 20,000 դոլարով նավ է գնել հարևանից՝ կնոջը պատճառելով ֆինանսական սթրես: Հաջորդ օրը կինը ամուսնու բանջարեղենային ապուրի մեջ 50 հաբ է լցրել ու մատուցել նրան։

Կինը կտրել է ամուսնու դաստակը, երբ նա անգիտակից վիճակում է եղել, սակայն պարզվել է, որ տղամարդու մահվան պատճառը գերդոզավորումն է։

Կինը նամակ է գրել՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր ընտանիքն անցնի իր ապրած սթրեսով: Նա ինքնասպանության փորձ է արել՝ ավելի ուշ ոստիկաններին ասելով, որ չի ցանկանում, որ որևէ մեկը, հատկապես նրանց դուստրերը, հոգ տանեն իր ամուսնու մասին:

Հոգեբույժների պնդմամ՝ կինը տառապում է մեծ դեպրեսիվ խանգարումով, չափազանց մեծ սթրեսով և մտքերի աղավաղումներով:

Դատարանը Վենին դատապարտել է ութ տարի 6 ամիս ազատազրկման՝ պարտավորեցնելով նրան անհապաղ դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը