Հարցազրույց

05.08.2023 11:04


ՀՀ պետականության գոյությունը կվտանգվի, եթե այստեղ ռուսական ներկայությունը սահմանափակվի. քաղաքագետ (տեսանյութ)

ՀՀ պետականության գոյությունը կվտանգվի, եթե այստեղ ռուսական ներկայությունը սահմանափակվի. քաղաքագետ (տեսանյութ)

Եթե Հայաստանում նվազեցվի ռուսական ներկայությունը, ապա հայկական պետականության գոյությունը վտանգի տակ է լինելու: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն՝ անդրադառնալով մերձիշխանական շրջանակների այն հայտարարություններին, որ, եթե Ռուսաստանը հանի իր խաղաղապահներին Արցախից, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մեր երկրում ռուսական ներկայությունը սահմանափակվի:

«Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի է ենթարկում հանրային կարծիքն այն առումով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ չի ենթադրվում Ռուսաստանի ինքնակամ հեռացում Արցախից: Այնտեղ գրված է, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից կես տարի առաջ, եթե կողմերից որեւէ մեկը դժգոհություն չհայտնի, ապա ռուսական կողմը շարունակելու է մնալ Արցախում: Այդ հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն նաեւ այն առումով, որ Ռուսաստանի մտադրությունն այլ է ու Մարիա Զախարովայի խոսքերը հակառակի մասին են խոսում»,-ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը