ՀՌՕ ռազմակայանի մեխանիկ-վարորդները Հայաստանում գիշերային պարապմունքներ են անցկացրել
Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների վարորդներն ու մեխանիկ-վարորդները մասնակցել են գիշերային պայմաններում մարտական մեքենաների և ավտոտեխնիկայի վարման պարապմունքներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Պարապմունքի ընթացքում զինծառայողները ավելի քան 10 կմ երկարությամբ շարասյան կազմում երթ են իրականացրել լեռնային ոլորապտույտ ճանապարհներով՝ տարբեր արագընթաց ռեժիմներով: Բարձրլեռնային հրաձգարան ավտոմոբիլային տեխնիկայի ժամանելուն պես վարորդները մարտական մեքենաների անձնակազմերի հետ միասին անցել են միացության ավտոդրոմով և տանկադրոմով՝ հաղթահարելով այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են սյուների միջև անցումը, փոս կամուրջը, ականապայթյունային պատնեշի անցուղին, խրամատը, վերելքները, վայրէջքները և այլն»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Պարապմունքի ավարտին հրահանգիչը ստուգել է զինծառայողների կարողությունները դաշտային պայմաններում տեխնիկայի սպասարկման և հակավթարային աշխատանքների ոլորտում, ինչպես նաև ուսումնական միջոցառումներից առաջ և հետո կանոնակարգային զննության ճիշտ կատարումը:
ՀՌՕ ռազմակայանի մեխանիկ-վարորդները Հայաստանում գիշերային պարապմունքներ են անցկացրել