Լրահոս

05.08.2023 12:48


Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Vaz 21-08-ը. կա 1 զոհ. մահվան հանգամանքները հայտնի չեն

Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Vaz 21-08-ը. կա 1 զոհ. մահվան հանգամանքները հայտնի չեն

Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 40-ամյա Կամո Ա.-ի վարած Vaz 21-08 մակնիշի և 25-ամյա Ռոբերտ Հ.-ի վարած Volkswagen ​ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Vaz ​21-08-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Գոռ Խ.-ն տեղում մահացել է:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք վթարի, թե վրաերթի հետևանքով է մահացել:

Այս խորագրի վերջին նյութերը