Լրահոս

06.08.2023 14:26


Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 6-8-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,-տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Armenia  -06-08 130217.jpg (437 KB)

Երևան քաղաքում օգոստոսի 6-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 6-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Yerevan   06-08 125933.jpg (91 KB)

Այս խորագրի վերջին նյութերը