Սոմալիում աղմուկ է բարձրացել ունիվերսիադայում մարզուհու դանդաղ վազքի պատճառով (տեսանյութ)
Սոմալիի սպորտի նախարարը չորեքշաբթի ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել և հեռացնել թեթև աթլետիկայի ազգային ֆեդերացիայի նախագահին՝ Չինաստանում անցկացվող Համաշխարհային ունիվերսիադայում աֆրիկյան երկիրը ներկայացնող չմարզված մարզիկի ելույթից հետո, գրում է The Associated Press-ը։
Պարզվել է, որ 100 մետրը վազելու համար սոմալացի մարզուհուց պահանջվել է ավելի քան 20 վայրկյան։
Երիտասարդության և սպորտի նախարար Մոհամեդ Բարե Մոհամուդն ասել է, որ իր գերատեսչությունը չգիտի, թե ինչպես է 20-ամյա Նասրա Աբուկար Ալին ընտրվել ուսանողական խաղերում 100 կանանց մրցույթին մասնակցելու համար:
Նախարարությունը նաև հայտարարություն է տարածել, որով Սոմալիի օլիմպիական կոմիտեին հանձնարարվել է հեռացնել թեթև աթլետիկայի ազգային ֆեդերացիայի նախագահ Հադիջա Ադեն Դահիրին իր պաշտոնից այն պնդումների համար, թե Նասրա Աբուկարն իր ազգականն է եղել դրա համար էլ հնարավորություն է ստացել մասնակցել խաղերին:
Սոմալիի համալսարանական միությունը հայտարարել է, որ Սոմալիի պաշտոնական թիմի կազմում ոչ մի վազորդ չի ուղարկել Չինաստան:
Նասրա Աբուկարի ցավալի դանդաղ վազքի տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում, և Մոհամուդը հայտարարել է, որ այդ ելույթը «ամոթալի» էր Սոմալիի համար:

Աղբյուրը՝ news.am