Աշխարհ

07.08.2023 10:54


Պուտինը Թուրքիա այցի ժամանակ կքննարկի նաև հայ-ադրբեջանական կարգավորումը

Պուտինը Թուրքիա այցի ժամանակ կքննարկի նաև հայ-ադրբեջանական կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, գրում է թուրքական կառավարամետ Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգում կլինեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, հացահատիկի գործարքի վերականգնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։ Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին ասել է Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ և կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը