Աշխարհ

07.08.2023 11:09


Կալուգայի մարզում ՀՕՊ ուժերի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել

Կալուգայի մարզում ՀՕՊ ուժերի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել

Հակաօդային պաշտպանության համակարգն այսօր գիշերը Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան։

«Այսօր ժամը 2.30-ին Ֆերզիկովի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել»,-գրել է Շապշան:

Նահանգապետը պարզաբանել է, որ պատահարի հետևանքով «մարդկանց և ենթակառուցվածքների համար հետևանքներ չկան»:

Օգոստոսի 3-ին Կալուգայի շրջանի երկնքում նույնպես ԱԹՍ էր խոցվել։

Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ ՀՕՊ ուժերի կողմից 6 անօդաչու թռչող սարք է խոցվել Կալուգայի մարզով թռչելու փորձի ժամանակ, տուժածներ և ավերածություններ չկան:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը