Լրահոս

07.08.2023 11:23


Ավտովթար Քարակերտ գյուղում․ վարորդներից մեկը մահացել է, կան տուժածներ

Ավտովթար Քարակերտ գյուղում․ վարորդներից մեկը մահացել է, կան տուժածներ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունեցել վթար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1967 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ի․-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը