Սպանություն Գյումրիում՝ դանակի գործադրմամբ․ առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է
2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նույն օրը նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով մոտ 36 տարեկան տղամարդու դի։ Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 36-ամյա Ա․ Սարդարյանը։
2023թ․ օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ․ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունավել է աշխատանքայի ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։ Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման նյութի հետքից նմուշներ, վիճաբանության հետ հնարավոր առնչություն ունեցող հարմարեցված առարկա՝ մահակ, և այլ իրեր։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ռեստորանից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեսագրությունները։
Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: