Աշխարհ

07.08.2023 19:24


Վինիսիուս Ժունիորը Ռոնալդուին նվիրված եզակի զարդ է ձեռք բերել (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիորը Ռոնալդուին նվիրված եզակի զարդ է ձեռք բերել (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարծես թե կարոտում է այն օրերը, երբ մի թիմում էր խաղում «Ռեալ»-ի նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, գրում է korrespondent.net-ը։

Մադրիդյան ակումբի առաջատարներից համարվող Վինիսիուսը պատվիրել և գնել է եզակի կախազարդ՝ նվիրված պորտուգալացի լեգենդար հարձակվողին, որը ներկայումս հանդես է գալիս «Ալ-Նասր»-ում։

Կախազարդը պատրաստված է յոթ թվի տեսքով, իսկ հետևի կողմում՝ Ռոնալդուի ուրվանկարներն են։

«Նոր կախազարդ Վինիսիուսի համար՝ ի պատիվ լեգենդի՝ Կրիշտիանուի»,-ինստագրամյան էջում գրել է հայտնի ոսկերիչ Լեո Կուսրոն, որը կախազարդի հեղինակն է։

Նշենք, որ Կուսրոն սպորտային աշխարհում հայտնի ոսկերիչ է, որը յուրահատուկ զարդեր է պատրաստում խաղացողների համար։ Նա աշխատել է Միլիտաոյի, Բենզեմայի, Դևիսի և այլոց հետ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը