Երևանյան լճի մոտակայքում բախվել են «VAZ»-ը և «Chevrolet»-ն, ինչից հետո ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել․ վարորդները հոսպիտալացվել են
Օգոստոսի 7-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, բախվել են «VAZ» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։29-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են ավտոմեքենաները։
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը: