Լրահոս

07.08.2023 17:21


Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Lada-ն, կա 4 վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Lada-ն, կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 63-ամյա Հրաչիկ Ա.-ի վարած BMW մակնիշի և 59-ամյա Սարիբեկ Բ.-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը