Աշխարհ

07.08.2023 17:25


Պայթյուն՝ Թուրքիայի նավահանգիստներից մեկում. կան վիրավորներ

Պայթյուն՝ Թուրքիայի նավահանգիստներից մեկում. կան վիրավորներ

Առնվազն հինգ մարդ վիրավորվել է Թուրքիայի արևմտյան Քոջաելի քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ՏԱՍՍ-ին հայտնել է նավահանգստի աղբյուրը։

«Իշխանությունները հայտնում են, որ տուժել է հինգ մարդ։ Պայթյուն է տեղի ունեցել վերելակներից մեկում, որը պատկանում է Հողամթերքի վարչությանը։ Ենթադրաբար, պայթյունը տեղի է ունեցել նավը հացահատիկով բեռնելիս։ Պայթյունի պատճառները պարզ չեն, ընթանում է հետաքննություն»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը