«Ուսուցման արդյունքներով ունկնդիրներս կարող են համալրել «Ալֆա-նյուզի» խմբագրակազմը»․ Վիկտոր Սողոմոնյան
Վիկտոր Սողոմոնյանի և «Ալֆա Մեդիա Հաուսի»՝ ինտեգրացված հաղորդակցությունների և լրագրողական վարպետության դպրոցում նոր դասաշրջան է հայտարարված՝ օգոստոսի 21-ից 30-ը։ Մանրամասները փորձեցինք ճշտել հենց Սողոմոնյանից։
Պարոն Սողոմոնյան, ինչ ծրագրով է ուսուցումն անցնելու այս անգամ և ում եք ակնկալում տեսնել որպես ունկնդիր առաջին հերթին։
Նախ՝ ծրագրի մասին։ Ըստ էության, ծրագիրն անցած դասաշրջանից գրեթե նույնն է մնացել․ գործընկերներից և առհասարակ ունկնդիրներից ստացված դրական արձագանքը վկայում է թեմաների պահանջված լինելու մասին։ Ուսումնասիրելու ենք տեղեկատվության տեսության կիրառական մասը, քննարկելու ենք լուրի ստեղծման մեխանիզմը, հարցազրույցի գաղտնիքները, վեր ենք լուծելու ֆեյքերի բնույթը և դրանց դեմ պայքարելու արդյունավետ ձևերը, ու էլի մի քանի՝ յուրաքանչյուր լրագրողի համար կարևոր թեմաներ։ Բացի այդ /ու դա հիմնական նորամուծությունն է/ գիտական և կիրառական տեսանկյունից ուսումնասիրելու ենք ժամանակակից հաղորդակցության ինտեգրացված տեսակները բոլոր առումներով՝ ձևից /ձայն, տեքստ, տեսանյութ, լուսանկար, երաժշտություն, նկար և այլն/ մինչև բովանդակություն և ժանր /սյուժե, պատում, վավերագրություն, բեմադրություն և այլն/։ Վստահ եմ, նյութը հետաքրքիր կլինի և փորձառու մասնագետներին և սկսնակներին։ Ում եմ ակնկալում տեսնել առաջին հերթին՝ իհարկե լրագրողներին ու սոցիալական ցանցերում անհատական գործունեություն ծավալող մարդկանց։ Վերջիններս բառի լայն իմաստով նույնպես լրագրող են, այն էլ բազմապրոֆիլ։
Որտեղ են անցնելու դասերը։ Վճարովի սկզբունքով է, թե անվճար։
Դասերը կանցնեն աշխատանքային օրերին, երեկոյան 18։00-20։00 «Ալֆա Մեդիա Հաուսի» գրասենյակում, ուր նաև գործում է «Ալֆա նյուզի» երևանյան խմբագրությունը՝ «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոնում։ Առաջին խումբը /խմբերը կազմված են 15 ունկնդրից/ կուսուցանի անվճար սկզբունքով, երկրորդը և հաջորդները՝ վճարովի։ Դիմողների հետ հարցազրույցները կանցնեն օգոստոսի 11-ին և 12-ին։ Փոքր-ինչ առաջ ընկնելով ասեմ, որ ուսուցման արդյունքներով ունկնդիրներս կարող են համալրել «Ալֆա-նյուզի» խմբագրակազմը։ Նման փորձ կա, ու այդ փորձն առավել քան հաջողված եմ համարում։

Աղբյուրը` news.am