Քաղաքական

08.08.2023 10:10


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելության սահմաններում է մնում. Պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելության սահմաններում է մնում. Պետքարտուղարություն

Մենք կարծում ենք, որ, չնայած այլ երկրներից հնչող ցանկացած մեկնաբանության, որոնք այս հարցում կողմեր ​​չեն, խաղաղ համաձայնագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ.) մնում է հասանելության սահմաններում: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար։ Մենք ուղղակիորեն շփվել ենք այս երկրների հետ»,-նշեց նա:

Միլլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լուի Բոնոն այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել կողմերի հետ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը