Լրահոս

08.08.2023 15:28


Գեղարքունիքի մարզում «ՈւԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնին և բախվել Opel-ին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում «ՈւԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնին և բախվել Opel-ին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 20.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Դ.-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Կարինե Մ.-ին, ապա առաջ ընթանալով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հակոբ Ն.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Մարտունու հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին երեխայի տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգորյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը