Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գարեգին Կ․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Նունուֆար Հ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» ԲԿ։
Վրաերթի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։