Զանգվածային ծեծկռտուք Աթենքում՝ հունական АЕК-ի և Զագրեբի «Դինամոն»-ի երկրպագուների միջև. կա զոհ. խաղը հետաձգվել է (տեսանյութ)
Հունական АЕК ակումբն ու Զագրեբի «Դինամոն»-ն այսօր չեն խաղա Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում։ ՈւԵՖԱ-ն հետաձգել է թիմերի հանդիպումը, որը պետք է անցկացվեր Աթենքում։
Պատճառը АЕК-ի 22-ամյա երկրպագուի սպանությունն է։ Հաղորդվում է, որ մոտ 150 խորվաթ երկրպագու մեքենաներով ժամանել են Հունաստանի մայրաքաղաք: Երեկոյան նրանք գնացել են շրջելու փողոցներով՝ վերցնելով փայտյա ձողեր ու սառը զենք:
Ագրեսիվ խորվաթները հարձակվել են անցորդների վրա, ինչ-որ պահի ծեծկռտուք են սարքել АЕК-ի՝ սրճարաններից մեկում նստած երկրպագուների հետ։ Դրա հետևանքով ութ մարդ (հինգ հույն և երեք խորվաթ) հայտնվել է հիվանդանոցում։Նրանցից մեկը դանակի բազմաթիվ վնասվածքներից հետո մահացել է։
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 երկրպագուի, հիմնականում՝ խորվաթների։
Բոլոր ձերբակալվածներին սպասվում է խիստ պատիժ. մեկ տարի առաջ Հունաստանը մեծացրել է երկրպագուների նկատմամբ բռնության հանցագործությունների համար նախատեսված առավելագույն պատժաչափը՝ վեց ամսից դարձնելով հինգ տարի։
Զանգվածային ծեծկռտուք Աթենքում՝ հունական АЕК-ի և Զագրեբի «Դինամոն»-ի երկրպագուների միջև. կա զոհ. խաղը հետաձգվել է (տեսանյութ)
Հունական АЕК ակումբն ու Զագրեբի «Դինամոն»-ն այսօր չեն խաղա Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում։ ՈւԵՖԱ-ն հետաձգել է թիմերի հանդիպումը, որը պետք է անցկացվեր Աթենքում։
Պատճառը АЕК-ի 22-ամյա երկրպագուի սպանությունն է։ Հաղորդվում է, որ մոտ 150 խորվաթ երկրպագու մեքենաներով ժամանել են Հունաստանի մայրաքաղաք: Երեկոյան նրանք գնացել են շրջելու փողոցներով՝ վերցնելով փայտյա ձողեր ու սառը զենք:
Ագրեսիվ խորվաթները հարձակվել են անցորդների վրա, ինչ-որ պահի ծեծկռտուք են սարքել АЕК-ի՝ սրճարաններից մեկում նստած երկրպագուների հետ։ Դրա հետևանքով ութ մարդ (հինգ հույն և երեք խորվաթ) հայտնվել է հիվանդանոցում։ Նրանցից մեկը դանակի բազմաթիվ վնասվածքներից հետո մահացել է։
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 երկրպագուի, հիմնականում՝ խորվաթների։
Բոլոր ձերբակալվածներին սպասվում է խիստ պատիժ. մեկ տարի առաջ Հունաստանը մեծացրել է երկրպագուների նկատմամբ բռնության հանցագործությունների համար նախատեսված առավելագույն պատժաչափը՝ վեց ամսից դարձնելով հինգ տարի։
Աղբյուրը՝ tert.am