Վրացական Շովիում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Շովի աղետի գոտում զոհերի թիվը հասել է 19-ի։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ից, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Փրկարարներն աղետի գոտում որոնում են ևս 16 քաղաքացու։
Օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել. Իշխող «Վրացական երազանք» Ժողովրդավարական Վրաստան կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Շովի հանգստավայրն այլևս գոյություն չունի։

Աղբյուրը՝ news.am