Քաղաքական

08.08.2023 18:06


Ովքե՞ր են 2022 թ. $ 105.000 նվիրել Սուրեն Պապիկյանին (լուսանկար)

Ովքե՞ր են 2022 թ. $ 105.000 նվիրել Սուրեն Պապիկյանին (լուսանկար)

Yerkir.am-ը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում պաշտոնատար անձի` 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եվ շահերի հայտարարագրում իբրև հաշվետու տարվա եկամուտ նշել է նաև նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներ, այն է՝ 13,400 եվրո, 22,000 ԱՄՆ դոլար և 19,750,000 դրամ: Դոլարով արտահայտված ամբողջը կազմում է մոտ 105,000 ԱՄՆ դոլար:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցում ենք ուղարկել՝ արդյոք պետք չէ՞ նշել նաև նվիրատվությունը կատարողի անունը (լինի ֆիզիկական կամ իրավաբանական անձ), որը, սակայն, Սուրեն Պապիկյանի հայտարարագրում չկա նշված (համապատասխան վանդակը դատարկ է, դրված է գծիկ)։ Ասում են, որ այդ գումարները նախարարը ստացել է իր հարսանիքի առիթով։ Բայց այստեղ մի բայց կա։

Արդյոք կարգը չի՞ պահանջում նշել նվիրատուի անունը և չափը: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինքը ցույց է տվել կանխիկ ստացված եկամուտ, որի աղբյուրը չի նշվել: Իսկ դա ինքնաբերաբար կհամարվի ապօրինի եկամուտ:

Նույն հանձնաժողովին նաև հարց ենք ուղղել՝ ինչո՞ւ է նախարար Պապիկյանն այդքան անանուն կանխիկ գումար ստացել և, ենթադրաբար, փաստացի ունեցել ապօրինի եկամուտ:

Եթե Պապիկյանի պարագան օրինաչափ կհամարվի, ապա կստացվի, որ ուզածդ պաշտոնյա կարող է նույնը ասել, այն է՝ 1 միլիոն դոլար եկամուտ ստացել եմ տղայիս հարսանիքի նվիրատվություններից, 1,5 միլիոն՝ իմ ծնունդին են նվիրաբերել, $ 2 մլն՝ աղջկաս կնունքին, և այդպես շարունակ:

Մանրամասները՝ Yerkir.am-ում։

3 4

Այս խորագրի վերջին նյութերը