Ադրբեջանը կարող է աստիճանաբար սկսել հայերի արտաքսումն Արցախից․ Խաչիկյան
Ադրբեջանը կարող է աստիճանաբար սկսել հայերի արտաքսումն Արցախից։ Միակ ուժը, որը կարող է կանգնեցնել դա, ռուս խաղաղապահներն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խաչիկյանը։
«Միջանցքի աշխարհագրությունը փոխելով ՝ Ադրբեջանն ասում է, որ Լաչինի միջանցք չկա։ Իրականում իրավիճակը կարող է փոխվել միայն իրական դաշնակիցների ճնշման ներքո, որոնց մենք կորցրել ենք մեր արևմտամետ կողմնորոշման պատճառով։ Խոսքը Ռուսաստանի և Իրանի մասին է։ Արցախից հետո Թուրքիայի և Ադրբեջանի հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը»,-ասել է նա։
Նրա գնահատմամբ, նախորդ իշխանությունների օրոք Հայաստանը որոշակի ազդեցություն ուներ միջազգային ասպարեզում, իսկ հիմա դարձել է գաղութ, այլ երկրներ են որոշում նրա ճակատագիրը։
«Մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, իրավիճակը չի փոխվի, գործող իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ»,-հավելել է Խաչիկյանը։