Արցախում լեյշմանիոզ հիվանդությունով վարակվածներ կան. Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է (տեսանյութ)
Արցախում հումանիտար ճգնաժամին զուգահեռ սրվում են նաև սանիտարահիգիենիկ խնդիրները: Վառելիքի պակասի պատճառով աղբատար մեքենաները չեն կարողանում աշխատել, Ստեփանակերտի գրեթե բոլոր թաղամասերում աղբարկղերը լիքն են: Սանիտարական անմխիթար վիճակը վարակիչ հիվանդությունների տարածման պատճառ է դարձել:
NEWS.am-ի հետ զրույցում մակաբուծաբան, բժիշկ Իրինա Հովսեփյանն ասաց, որ Արցախում այժմ լեյշմանիոզ հիվանդության օջախ է առկա:
«Դիզվառելիքի սղության պատճառով «Սանմաքրում» ընկերությունը շատ է դժվարանում աղբահանության հարցում: Եթե նախկինում մաքրում էին ամեն օր, ապա հիմա մաքրում են այն ժամանակ, երբ դիզվառելիք են հատկացնում ընկերությանը: Աղբարկղերը լիքն են, արդեն քաղաքում գարշահոտություն կա: Այդ պայմանները հանգեցնում են վտանգավոր հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են օրինակ՝ լեյշմանիոզը: Հիվանդության փոխանցողները շներն են, իսկ հարուցիչները՝ մլակներն են, որոնք բազմանում են օրգանական աղբերում: Մլակները նստում են աղբավայրերում անկած կենդանիների վրա, ու հետո խայթում բնակիչներին»,-ասաց Իրինա Հովսեփյանը:
Այդ հիվանդությամբ է վարակվել նաև Իրինա Հովսեփյանի երեխան: Նրա խոսքով՝ Արցախում վերջերս այդ հիվանդությամբ վարակվել են նաև 2 արցախցիներ, որոնք արդեն բուժվել են:
«Վտանգը մեծ է, որ հիվանդությունը գլուխ կբարձրանա: Պետք է սանիտարական կանոնները պահպանենք, այսինքն՝ ժամանակին աղբը մաքրենք: Հիվանդությունն ունի գաղտնի շրջան՝ 4 ամսից մինչև 1 տարի, ինչից հետո հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս: Առաջինը նկատվում է թուլություն, ախորժակի բացակայություն, բարձր ջերմություն, դրանից հետո մեծանում է լյարդը, արյունատար համակարգն է ախտահարվում»,-նշեց Հովսեփյանը:
Բժշկի խոսքով՝ սանիտարական այդ վիճակը հուշում է, որ առաջիկայում լեյշմանիոզ հիվանդության դեպքերը աճելու են:
Հովսեփյանը Արցախի բնակիչներին խորհուրդ է տալիս պատուհանները ցանցապատել, բնության գիրկ գնալիս երեխաներին երկարաթև շորեր հագցնել, որպեսզի մոծակների խայթոցներից խուսափեն: