Աշխարհ

09.08.2023 11:00


TMZ-ը բացահայտել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռան մահվան պատճառը

TMZ-ը բացահայտել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռան մահվան պատճառը

Դերասան Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը, մահացել է 19 տարեկանում թմրամիջոցների գերդոզավորումից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ըստ Նյու Յորքի գլխավոր փորձագետի՝ 19-ամյա Լեանդրոն մահացել է ֆենտանիլի, բրոմազոլամի, ալպրազոլամի, 7-ամինոկլոնազեպամի, կետամինի եւ կոկաինի թունավոր ազդեցությունից։ Նրա խոսքով՝ գերդոզավորումը պատահաբար է տեղի ունեցել։

Մինչ այս Ռոբերտ դե Նիրոն վշտի խոսքեր էր հայտնել իր 19-ամյա թոռան՝ Լեանդրոյի մահվան կապակցությամբ։

Հաղորդվել է նաեւ, որ Նյու Յորքում ձերբակալվել է մի կին, ով կասկածվում է դերասան Ռոբերտ Դե Նիրոյի մահացած թոռան՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսին թմրանյութ վաճառելու մեջ։ 20-ամյա կասկածյալը հարցաքննվել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու իրեն՝ հայտնի չէ։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը