Աշխարհ

09.08.2023 11:12


Թուրքիայի կենտրոնական հատվածում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում այսօր 4.2 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 5 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշից 74 կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ Ղահրամանմարաշ նահանգը խիստ տուժեց 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը