Օրվա թիվը․ Բեյոնսեն 100.000 դոլար է վճարել երկրպագուների համար մետրոյի մեկ ժամ ավել աշխատանքի դիմաց
Բեյոնսեն շատ է սիրում իր երկրպագուներին և անհանգստանում նրանց անվտանգության համար։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհին 100 հազար դոլար է վճարել Վաշինգտոնի մետրոյի 98 գծերի աշխատանքը երկրպագուների համար մեկ ժամով երկարացնելու համար։
Բեյոնսեի վերջին համերգը FedExField-ում հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Շոուի ընթացքում արտիստը մի քանի անգամ հայտնվել է անձրևի տակ, իսկ պարուհիները ելույթ են ունեցել անձրևանոցներով։Երգչուհին հոգ է տարել իր երկրպագուների մասին և գումար է վճարել Վաշինգտոնի մետրոյի տնօրինությանը, որպեսզի նրանք կարողանան տուն հասնել առանց հավելյալ ծախսերի։
Նշենք, որ այս տարի Բեյոնսեն գերազանցել է «Գրեմմիի» ռեկորդը և դարձել մրցանակի պատմության ամենատիտղոսակիր արտիստը։ Իր կարիերայի ընթացքում աստղը վաստակել է 32 «գրամոֆոն»։ 65-րդ «Գրեմմիի» արարողության ժամանակ Բեյոնսեն մրցանակներ ստացավ «Լավագույն պարային ձայնագրություն», «Լավագույն ավանդական R&B կատարում», «Լավագույն R&B երգ» և «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգերում:
Օրվա թիվը․ Բեյոնսեն 100.000 դոլար է վճարել երկրպագուների համար մետրոյի մեկ ժամ ավել աշխատանքի դիմաց
Բեյոնսեն շատ է սիրում իր երկրպագուներին և անհանգստանում նրանց անվտանգության համար։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհին 100 հազար դոլար է վճարել Վաշինգտոնի մետրոյի 98 գծերի աշխատանքը երկրպագուների համար մեկ ժամով երկարացնելու համար։
Բեյոնսեի վերջին համերգը FedExField-ում հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Շոուի ընթացքում արտիստը մի քանի անգամ հայտնվել է անձրևի տակ, իսկ պարուհիները ելույթ են ունեցել անձրևանոցներով։ Երգչուհին հոգ է տարել իր երկրպագուների մասին և գումար է վճարել Վաշինգտոնի մետրոյի տնօրինությանը, որպեսզի նրանք կարողանան տուն հասնել առանց հավելյալ ծախսերի։
Նշենք, որ այս տարի Բեյոնսեն գերազանցել է «Գրեմմիի» ռեկորդը և դարձել մրցանակի պատմության ամենատիտղոսակիր արտիստը։ Իր կարիերայի ընթացքում աստղը վաստակել է 32 «գրամոֆոն»։ 65-րդ «Գրեմմիի» արարողության ժամանակ Բեյոնսեն մրցանակներ ստացավ «Լավագույն պարային ձայնագրություն», «Լավագույն ավանդական R&B կատարում», «Լավագույն R&B երգ» և «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգերում:
Աղբյուրը՝ style.news.am