Պայթյուն է որոտացել Մոսկվայի մարզի օպտիկամեխանիկական գործարանում (լուսանկար)
Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում գտնվող ձեռնարկությունում պայթյուն է որոտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադում գտնվող օպտիկամեխանիկական գործարանում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ պատահարի պատճառների և տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Գործարանում հայտարարվել է համատարած տարհանում, դեպքի վայր են ժամանել ուժայիններ և շրջանի ղեկավարը։ Արտակարգ պատահարի վայր է մեկնել նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Ինչպես նշված է ձեռնարկության կայքում, գործարանն օպտիկական ու օպտիկաէլեկտրոնային սարքերի առաջատար մշակող և արտադրող է ուժային կառույցների, արդյունաբերության և առողջապահության համար: