Աշխարհ

09.08.2023 18:32


«Օպենհեյմեր»-ը դարձել է Երկրորդ աշխարհամարտի մասին երբևէ նկարահանված ամենաեկամտաբեր կինոնկարը

«Օպենհեյմեր»-ը դարձել է Երկրորդ աշխարհամարտի մասին երբևէ նկարահանված ամենաեկամտաբեր կինոնկարը

Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր» ֆիլմը պաշտոնապես դարձել է երբևէ Երկրորդ աշխարհամարտի մասին նկարահանված ամենաեկամտաբեր կինոնկարը:

Ինչպես գրում է independent.co.uk կայքը, այն համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 550 մլն դոլար:

Նախորդ ամիս կինովարձույթում հայտնված ֆիլմը երեք ժամ տևողությամբ է և պատմում է ատոմային ռումբի գյուտի և դրա հեղինակ ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերի մասին:

Մինչ այս Երկրորդ աշխարհամարտի մասին ամենաեկամտաբեր ֆիլմն էր համարվում «Դանքըրք»-ը, որ հավաքել է 527 մլն դոլար. հետաքրքրական է, որ դրա ռեժիսորը կրկին Նոլանն է:

Այս խորագրի վերջին նյութերը