Լրահոս

09.08.2023 19:26


Բախվել են Mitsubishi-ն ու Opel Corsa-ն, կա 1 զոհ, 5 վիրավոր (լուսանկար)

Բախվել են Mitsubishi-ն ու Opel Corsa-ն, կա 1 զոհ, 5 վիրավոր (լուսանկար)

Ժամը 16:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի բերդ տանող հատվածում բախվել են Mitsubishi ու Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը