Քաղաքական

09.08.2023 20:30


Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ հանուն իշխանափոխության․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ հանուն իշխանափոխության․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն այսօր «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքին հայտարարել է, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի իր մանդատը և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ հանուն իշխանափոխության։

Նա նշել է, որ «Մայր Հայաստանը» նպատակ է դրել իշխանափոխության մեկնարկը տալ Երևանի ավագանու ընտրություններով։

«Մեզ խաբում են, թե հանձնելով՝ խաղաղություն են բերելու, մեզ պառակտում են՝ ասելով, թե «հայաստանցի» ու «ղարաբաղցի» բաժանումը կարող է փրկել Հայաստանը։ Ասում են՝ Արցախը տանք, որ Արցախը փրկենք։ Մենք դեմ ենք դրան, մենք օգտագործելու ենք բոլոր հարթակները և հնարավորությունը, որ այս իշխանության քթից բերենք այս շոուները։ «Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականցնել իշխանափոոխություն և դա սկսվել ավագանու ընտրություններով։ Խնդրում եմ յուրաքանչյուրդ եղեք մեր շտաբի ղեկավարը, մեր վստահված անձը, և հիշեք՝ ո՞վ, եթե ոչ դուք, երբ, եթե ոչ հիմա։

Ես այս պրոցեսում ներդնելու եմ ամեն ինչ, որովհետև եթե մենք երկիր կորցրինք, ոչ մի նշանակություն չի ունենա մեր զբաղեցրած պաշտոնը։ Հետևաբար հայտարարում եմ՝ ես վայր եմ դնում պատգամավորի մանդատը և մասնակցում ավագանու ընտրություններին՝ հանուն իշխանափոխության։ Զինվեք մարտական տրամադրությամբ, պատրաստվեք պայքարի և հիշեք՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը յուրաքանչյուրիս անելիքն է։ Միացի՛ր, որ հաղթենք, միացի՛ր, որ փոխենք, և մենք անպայման կունենանք հաջողություն»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը