Քաղաքական

09.08.2023 20:32


Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի մասին

Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի մասին

Միջազգային գործընկերների ակտիվ մասնակցությամբ վերջին ամիսներին կարգավորման գործընթացի զգալի ակտիվացումը նպաստեց կողմերի դիրքորոշումների մերձեցմանը և ապագա երկկողմ համաձայնագրի մի շարք կետերում շոշափելի առաջընթացի ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական ​​մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»,-ասել է նա։

Միաժամանակ Գասիմովը Հայաստանին մեղադրել է ռևանշիզմի մեջ՝ ավելացնելով, որ Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը