Հայաստանը կարող է փրկել փողոցը․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Ինչպես հայտնել ենք, «Մայր Հայաստան»շարժումը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Դաշինքի կազմում են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը՝ Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ։ Ցուցակը կգլխավորի «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
Նախընտրական շտաբի ղեկավարն է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
«Գլխատված է Արցախը, մենք մեր հաջորդ սերունդին թողնում ենք արժանապատվությունից զրկված և նվաստացված Հայաստան։ Ամբողջությամբ բացահայտված է, թե ովքեր են եղել այս չարիքի, ողբերգության նախաձեռնողներն ու իրականացնողները»,-ասել է Ռ․Հակոբյանը՝ հավելելով, որ Հիտլերն ու Գեբելսն այնքան ինքնասիրություն ունեին, որ ինքնասպան եղան, իսկ Մուսոլինիի ճակատագիրն ավելի դաժան էր։
Հայաստանը կարող է փրկել փողոցը․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Ինչպես հայտնել ենք, «Մայր Հայաստան» շարժումը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Դաշինքի կազմում են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը՝ Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ։ Ցուցակը կգլխավորի «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։