Քաղաքական

10.08.2023 10:41


Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք․ ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք․ ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հարգելի՛ ընկերներ,

Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։

Միացի՛ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը