Հնագետները Քյոլնում անտիկ շրջանի բաղնիք են հայտնաբերել
Հնագետները Քյոլնում անտիկ շրջանի բաղնիք են հայտնաբերել, տեղեկացնում է DW-ն։
Հին հռոմեացիների հիմնադրած Քյոլնը Գերմանիայի հնագույն քաղաքներից մեկն է։ Colonia Claudia Ara Agrippinensium անվամբ հռոմեական գաղութի կարգավիճակը Հռենոսում գտնվող տեղի ռազմական ճամբարին տրվել է 50 թվականին։
Քյոլնում մինչև օրս պարբերաբար հայտնաբերվում են հնագիտական առարկաներ և արտեֆակտներ հռոմեական ժամանակաշրջանից, որը սկսվել է մ.թ.ա. մոտ 19 թվականից և տևել մինչև մ․թ․ մոտ 455 թվականը։ Այնուամենայնիվ, Նոր շուկայի՝ Նոյմարկտի (Neumarkt) պեղումների արդյունքները զարմացրեցին նույնիսկ Քյոլնի փորձառու հնագետներին, ովքեր չէին սպասում նման անակնկալների: Պեղումները սկսվել էին մի քանի ամիս առաջ նոր շատրվանի կառուցման վայրում։
Նախ, շուկայի մակերեսի տակ գտնվող վերին շերտերում գիտնականները հայտնաբերեցին անկյունագծով սալարկված առևտրային փողոց, որի երկայնքով միջնադարում տեղակայված են եղել առևտրական վահանակները: Նոյմարկտի մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է 1076 թվականին, երբ այն արդեն այստեղ գոյություն ուներ հավանաբար կես դար։ Շուկան կառուցվել է Քյոլնի արքեպիսկոպոս Պիլգրիմի (Պիլգրիմ ֆոն Կյոլն) հրամանով, որն այս պաշտոնը զբաղեցրել է 1021-1036 թվականներին։
Պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաները փոխեցին պատկերացումներն այն մասին, թե ինչպես է օգտագործվել Նոյմարկտը միջնադարում։ Նախկինում պատմաբանները կարծում էին, որ այստեղ միայն անասունների առևտուր է կատարվել, սակայն ներկայիս պեղումների ժամանակ հայտնաբերվել է ութ դրոշմ՝ հատուկ նշան, որ ամրացվում էր գործվածքներին՝ ապրանքի որակն ու ծագումը հաստատելու համար:
Հնագետները հայտնաբերել են հռոմեական ժամանակաշրջանի առանձնատան հետքեր։ Ինչպես գրում է Kölner Stadt-Anzeiger թերթը, խոսքը հարուստ տերերի պատկանող քաղաքային առանձնատան մասին է։
Այս բարձր կարգավիճակի մասին են վկայում պատերի բեկորների և սվաղի կտորների վրա որմնանկարների հետքերը, հատակի ջեռուցման համակարգի պահպանված մասերը և տնային բաղնիքը՝ երեք ջրավազանով հռոմեական բաղնիք՝ տարբեր ջերմաստիճանի՝ սառը, գոլ և տաք ջրի համար։ Բաղնիքը կառուցվել է առանձնատան կառուցումից հետո, ինչի մասին վկայում են վերանախագծման հետքերը։

Աղբյուրը՝ news.am