Ամերիկահայերը կաթվածահար են արել երթևեկությունը՝ փակելով Գլենդել-Բըրբանք մայրուղին (տեսանյութ)
Լոս Անջելելսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։
Այս պահին Բըրբանքում քաղաքացիները ազդանշաններով ավտոերթ են իրականացնում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանց մեքենաների վրա Հայաստանի և Արցախի դրոշներն են։
Հայ համայնքի ներկայացուցիչներն փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին և հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաև կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջում են այցելել Լաչինի միջանցք, տեղում ծանոթանալ իրավիճակին և դա ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսում։

Աղբյուրը՝ news.am